Բազմամուտքային համարներ

Գլխավոր » Բոլոր ծառայությունները » Բազմամուտքային համարներ

Բազմամուտքային համարն իրենից ներկայացնում է հեռախոսահամար, որը թույլ է տալիս ընդունել մի քանի զանգ միառժամանակ: Զանգերը, որոնք մուտք են գործում այդ հեռաղոսահամարի վրա, վերահղվում են տարբեր հեռախոսահամարների վրա: Որպես կանոն, ստեղծվում է վերահղվող հեռախոսահամարների ցուցակ, ինչպես նաև որոշվում է այս կամ այն համարի հետ միացման առաջնահերթությունը: Բոլոր դեպքերում, մուտքային զանգին կպատասխանի այդ պահին ազատ բաժանորդներից մեկը:
Շատ հաճախ բազմամուտքային համարներն օգտագործվում են գրասենյակային աշխատանքի մեջ: Ընկերությունը բաց մուտքում (կայքում, կոնտակտային տվյալներում, գովազդում) հրապարակում է մեկ հեռախոսահամար (հաճախ այն լինում է հեշտ հիշվող և «գեղեցիկ» ), իսկ զանգերին պատասխանում են ընկերության աշխատակիցները կամ զանգերի ընդունման կենտրոնի (call- center) հատուկ սովորեցրած օպերատորները: Շնորհիվ բազմամուտքային հեռախոսահամարների, ընկերության հաճախորդները ստիպված չեն լինի երկար սպասել իրենց զանգի միացմանը և լսել այդքան չսիրված «զբաղված է» ազդանշանը: Միառժամանակ կատարվող միացումների թիվը սահմանվում է հեռախոսահամարի տիրոջ կողմից ընկերության պահանջներից ելնելով: