Սարքավորումներ

Արմինկույում դուք կարող եք ձեռք բերել բազմաթիվ սարքավորումներ

Արմինկոն Xorcom ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր

Ինտերնետ ծառայությունների եւ լուծումների Հայաստանի առաջատար մատակարար Արմինկո ընկերությունը տեղեկացնում է Xorcom ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակի ստացման մասին։

Արմինկոն կներկայացնի հայկական շուկայում Xorcom–ի արտադրանքի ողջ տեսականին` նոր սերնդի IP ավտոմատ տեսա-հեռախոսակայաններ (IP- PBX & Video Conferencing), Astribank հեռախոսագծային համալիրներ (Channel Banks) եւ IP հեռախոսներ։

Արմինկոն արդեն իսկ մշակել եւ այս օրերին շահագործման է հանձնում Xorcom –ի արտադրանքի վրա հիմնված առաջին համակարգերը Երեւանում։ Լինելով տարածաշրջանի թվային հեռախոսակապի ոլորտում լուծումների առաջատար ներդնող, Արմինկոն բարձր է գնահատել Xorcom ըկերության բացառիկ յուրահատկություններով օժտված սարքավորումները եւ ծրագրային համակարգը։ Հիմնվելով բաց կոդով ծրագրային հենքի սկզբունքների վրա` այս համալիրը դինամիկ զարգացող է եւ իր հնարավորություններով շատ ավելի ճկուն է, քան դասական ԱՀԿ համակարգերը։ Հենքի թարմացմանը եւ նոր հնարավորությունների մշակմանը սատարում է անկախ մասնագետների բաց հասարակությունը։ Այս համակարգը բնականաբար համատեղելի է այլ արտադրողների նմանատիպ սարքավորումների հետ (H323, SIP, T30/T38 FoIP, SS7 չափաձեւեր եւ ստանդարտներ)։ Xorcom ընկերությունը առաջարկում է նաեւ ծերերի խնամքի եւ հյուրանոցային համալիրների սպասարկման օժանդակ լուծումներ: Այսպիսով, Xorcom ըկերության արտադրանքը լուրջ մարտահրավեր է հանդիսանում դասական կազմակերպությունների տեսա-հեռախոսակապի համակարգերին։ Xorcom ընկերության մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ www.xorcom.com կայքից։