Ձայնային փոստ

Ձայնային փոստ (VoiceMail)

« Ձայնային փոստ » ծառայությունը դա ձեր պատասխանող մեքենան է, որը կարող է պատասխանել մուտքային զանգերին , եթե Ձեր հեռախոսը չի պատասխանում, զբաղված է, կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:

Այս ծառայությունը թույլ է տալիս Ձեզ միշտ մնալ կապի մեջ է եւ երբեք չունենալ բաց թողնված զանգեր:
Եթե դուք չեք կարող պատասխանել հեռախոսազանգին, զանգահարող բաժանորդը կարող է թողնել ձայնային հաղորդագրություն, որը տեղադրված կլինի «ձայնային արկղում »: Դուք տեղեկացված կլինեք այդ մասին հեռախոսազանգի տեսքով: Ձեր ձայնային հաղորդագրությունները կարող եք լսել հեռախոսի կամ համակարգչի միջոցով: